Գլխավոր / Армения / Մեդվեդևն առաջին ցուցումները տվեց Մոսկվայի նորընտիր քաղաքապետին

Մեդվեդևն առաջին ցուցումները տվեց Մոսկվայի նորընտիր քաղաքապետին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայի Պետդումային է ներկայացրել մայրաքաղաքի նոր քաղաքապետի թեկնածությունը: ՌԴ նախագահի ընտրությունն ընկել է ՌԴ փոխվարչապետ ու կառավարության վարչակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինի վրա:

Մեդվեդևը իրազեկել է իր ընտրության մասին Սոբյանին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես նշել է ՌԴ նախագահը, նոր քաղաքապետը պետք է զբաղվի այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են մոսկվացիների սոցիալական պաշտպանվածությունը, կաշառակերությունն ու խցանումները: Մեդվեդևի խոսքով` չնայած Մոսկվայում կենսամակարադակն այդքան էլ ցածր չէ, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ շատ անելիքներ կան:

«Մոսկվայում կան մեծ հնարավորություններ բիզներ վարելու, տարբեր տեսակի նախագծեր իրականացնելու համար, սակայն դրանք ոչ բոլորն են հեշտությամբ տրվում, և հիմնական պատճառներից մեկը կաշառակերությունն է: Ցավոք, քիչ բան է ձեռնարկվել այդ ուղղությամբ, նույնիսկ առանձին դեպքերում կիրառվել են սխեմաներ, որոնք կասկած են հարուցել»,- ասել է ՌԴ նախագահը:

Tekali Taxi