Գլխավոր / Армения / «Փյունիկը» չօգտվեց առաջատարի սայթաքումից

«Փյունիկը» չօգտվեց առաջատարի սայթաքումից

Հոկտեմբերի 16-ին և 17-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները: Շաբաթ օրը Հայատսանի առաջնության առաջատարը՝ Բանանցը 0:2 հաշվով պարտվեց երրորդ տեղում գտնվող «Ուլիսին» և հնարավորություն տվեց «Փյունիկին» միավորներով հավասարվելու իրեն: Սակայն կիրակի Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը 3:3 ավարտեց իր հանդիպումը Դիլիջանի «Իմպուլսի» հետ:

Այսպիսով, «Բանանցը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 55 միավորով, «Փյունիկն» ունի 53 միավոր, «Ուլիսը»՝ 48: Առաջին տեղի համար պայքրաում որոշիչ կարող է դառնալ 26 տուրը, երբ «Փյունիկը» կհանդիպի «Բանանցին»: Մինչ այդ՝ հաջորդ տուրում, «Փյունիկին» ևս մեկ բարդ հանդիպում է սպասում «Ուլիսի» հետ:

24-րդ տուր, արդյունքներ,

«Բանանց»-«Ուլիս» 0:2
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Արտյոմ Ադամյան, 69, Գեորգի Կրասովսկի, 73

«Կիլիկիա»-«Միկա» 1:4
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Նելլի Ստեփանյան
Գոլերը` Հովհաննես Մնացականյան, 76 («Կիլիկիա»), Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 3, 61, Նարեկ Բեգլարյան, 13, Էդնեյ դե Օլիվեյրա, 27, 11մ («Միկա»)

«Փյունիկ»-«Իմպուլս» 3:3
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Արտակ Եդիգարյան, 45, Վահագն Մինասյան, 52, Հովհաննես Գոհարյան, 57 («Փյունիկ»), Զավեն Բադոյան, 24, Ալբերտ Հովակիմյան, 70, Գևորգ Նռանյան, 87 («Իմպուլս»)

«Գանձասար»-«Շիրակ» 3:3
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Արթուր Քոչարյան, 8, 45+2, Արա Խաչատրյան, 44, 11մ,  («Գանձասար»), Արա Մկրտչյան, 7, 14, Անդրանիկ Բարիկյան, 72 («Շիրակ»)

Tekali Taxi