Գլխավոր / Армения / Տաթևում պատրաստվում են ներդրումներ կատարել և փորձում են խուսափել բնապահպանական խնդիրներից

Տաթևում պատրաստվում են ներդրումներ կատարել և փորձում են խուսափել բնապահպանական խնդիրներից

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ արտասահմանցի գործարարները պատրաստվում են ներդրումներ կատարել «Տաթևի վերածնունդը» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի հարավային մասի զարգացման համար:

Աշխարհի ամենաերկար երկկողմ ուղևորատար ճոպանուղու բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ազգային մրցունակություն հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը (նկարում):

«Սա Տաթևի վերածննդի մեկնարկն է, որը սկսվում է ճոպանուղու բացումով»,- ասել է Բեկոր Փափազյանը:

Նա նաև նշել է, որ բազմաթիվ շինարարությունները կարող են բնապահպանական խնդիրներ առաջացնել, սակայն, Բեկոր Փափազյանը լրագրողներին տեղեկացրել է, որ շուտով Անգլիայից Հայաստան է ժամամնելու մասնագետների մի խումբ, որը տեղի մասնագետների հետ կազմելու է Տաթևի մասթերպլանը, և որոշելու է, թե որտեղ է կարելի իրականացնել ներդրումային ծրագրերը:

Փափազյանը նաև հավելել է, որ ճոպանուղին աշխատելու է տարվա չորս եղանակներին, և նշել, որ ինքը մեծ հաճույքով ձմռանը ևս գալու է Տաթև:

Tekali Taxi