Գլխավոր / Армения / Կարինա Սարկիսովան կրկին կմերկանա… այս անգամ` բեմում

Կարինա Սարկիսովան կրկին կմերկանա… այս անգամ` բեմում

Ինչպես գրել էինք ավելի վաղ, Վիեննայի օպերայի ղեկավարությունը որոշել էր վերստին աշխատանքի ընդունել ծագումով հայ Կարինա Սարկիսովային, ով  աշխատանքից հեռացվել էր Wiener և Penthouse ամսագրերում մերկ լուսանկարվելու համար:

Սակայն օրերս բալետային պարուհին զանգահարել է Комсомольская Правда թերթի խմբագրություն, որպեսզի պարզաբանի մի քանի մանրամասներ:

Ինչպես նշել է պարուհին, մի քանի հոդվածներում ասվել է, թե նա ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել «անվայելուչ պահվածքի» համար, սակայն դա այդպես չէ: «Ես Վիեննայի օպերայի ղեկավարությունից ներողություն խնդրելու կարիք չունեմ: Չէ՞ որ ես գինովցած բեմ դուրս չեմ եկել: Մերկ ֆոտոշարանը արվեստ է: Մենք խոսում ենք մեր մարմնի միջոցով: Դրա մեջ որևէ անհարիր բան չկա»,- ասել է Սարկիսովան:

Նա նաև հավելել է, որ Վիեննայի օպերայի տնօրեն Մեյերը խոստովանել է, որ «երկու կողմերն էլ սխալ են» և որ ինքը չի ցանկանում կորցնել Կարինա Սարկիսովային որպես պարուհի:

«Ես խոստացել եմ, որ այսուհետ կհամաձայնեցնեմ իմ գործողությունները ղեկավարության հետ: Իհարկե, ես որոշակի պատնեշ եմ զգում իմ և ղեկավարության միջև: Կարճ զրույցի ընթացքում չես վերականգնի հարաբերությունները: Ես չէի ցանկանա հայտնվել անհարիր իրավիճակներում և զգալ հայացքներ ինձ վրա բալետի սրահում:

Առաջիկա բալետը, որի ընթացքում ես հանդես կգամ բեմում, Bella Figura-ն է, որտեղ ինը մենակատարուհիներ, այդ թվում` ես, պարում են թափանցիկ բալետային կիսաշրջազգեստներով և գոտկատեղից վերև բոլորովին մերկ: Ահա թե ինչ տարօրինակ շրջադարձ է ստացել այդ սկանդալային պատմությունը»,- մեկնաբանել է Սարկիսովան:

Tekali Taxi