Գլխավոր / Армения / Հայերի մեծամասնությունը մտածողությամբ թուրք են, մոնղոլ, թաթար. Հայրիկյան

Հայերի մեծամասնությունը մտածողությամբ թուրք են, մոնղոլ, թաթար. Հայրիկյան

«Մենք` հայերս, 19 տարվա ընթացքում չսովորեցինք մի բան` պատմական Արցախի անվանումը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովված ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

 «Հայերի 90 տոկոսը շարունակում են իրենց մտածողությամբ մնալ թուրք, մոնղոլ, թաթար և Արցախին ասում են Ղարաբաղ: Որն է հայի և ադրբեջանցու տարբերությունը, գենետիկորեն մենք այնքան ենք ներծծվել ադրբեջանցիների մեջ, որ գենետիկորեն երևի այնքան մեծ տարբերություն չունենք, բայց տարբերվում ենք մեր լեզուներով: Եթե լեզուներով տարբերվում ենք, բայց դառնում ենք նրանց կամակատարը և նրանց լեզուն ենք օգտագործում, այդ դեպքում ակնհայտ է, որ այս ճակատում, նրանք մեծ հաղթանակ են տարել»,- ասել է ԱԻՄ նախագահը:

Անդրադառնալով «օկուպացիա» բառին` Հայրիկյանը նշել է, որ թարգմանաբար դա նշանակում է զբաղեցնել և որ ինքը  այդ բառի նկատմամբ հատուկ մտահոգություն չի արտահայտում: Հայրիկյանը կարծիք է հայտնել, որ քանի դեռ այդ տարածքները չեն պատկանում Հայաստանին կամ Արցախին, պիտի համարվեն զբաղեցված տարածքներ:

«Մանավանդ, որ Հայաստանի բարձր պաշտոնյաներից մեկը ժամանակին թույլ տվեց ասել, որ մենք այդ տարածքները այսօր չենք բնակեցնում, որը, իմ կարծիքով, մեծ սխալ էր, մեծ բացթողում: Այդ տարածքները մենք բնակեցնում ենք Ադրբեջանից փախած մարդկանցով»,- ասաց Հայրիկյանը:

Բանախոսը նաև խոսել է Ղարաբաղի հարցի շուրջ առկա Հայաստանի թերացումների մասին:

Հայրիկյանի խոսքով` թերացումներից է այն, որ  ռազմավարական տեսանկյունից մենք որևէ  հետևողական ու նպատակասլած գործողություն չենք ձեռնարկում և  նախաձեռնողական ոչինչ չկա:

«Բոլորի համար ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները ունեին դրական տեղաշարժերի սպասումներ, սակայն կողքից շատ ակնհայտ էր, որ այդ սպասումների համար լուրջ հիմքեր չկային»,- ասել է Հայրիկյանը և հավելել, որ    Հայաստանը, ըստ էության, տեղում դոփում է:

Tekali Taxi