Գլխավոր / Армения / Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը սպասում է, թե ինչպես «կդասավորվեն խաղաքարտերը»

Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը սպասում է, թե ինչպես «կդասավորվեն խաղաքարտերը»

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու երկխոսության նախաձեռնությունը հետխորհրդային տարածքի մենտալ գոտում ընկալվում է որպես «Միացյալ Նահանգների նախագիծ», իսկ գործընթացի նման ընկալումը ոչ միայն փորձագիտական գնահատման կենտրոնն է, այլև արտացոլված է հայկական քաղաքական կողմի պաշտոնական դիրքորոշման մեջ: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է «Կովկասյան կենտրոնի խաղարարար նախաձեռնության» ղեկավար Գեորգի Վանյանը:
Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանում լարվածության նվազման և անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

«Սա մի գործընթաց է, որը տարիներ ի վեր արհեստականորեն հետ էր պահվում Հայաստանի արտաքին քաղաքականության գաղափարական հիմքերով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խխմբի մենաշնորհային քաղաքական գործառույթի պատճառով` կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունների հետ»:

Հայաստանում և Թուրքիայում այս գործընթացի տարաբնույթ ընկալումն էլ հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտն է: Կողմերը ժողովրդավարական զարգացման և ինքնավարության տարբեր մակարդակների վրա են և հենց այս պատճառով էլ այն, ինչ Թուրքիայի համար քաղաքականություն է, Հայաստանի համար հերթական «պարտադրված գործընթացն է», որում խնդիրը քաղաքական կամքի դրսևորումը չէ, այլ սպասումն է, թե ինչպես «կդասավորվեն խաղաքարտերը»»:

«Այն միակ գործոնը, որը կարող է հավասարեցնել կողմերի հնարավորությունները` Հայաստանի համար կենսական կարևորությունը և կենսական շահագրգռվածությունն է դուրս գալ մեկուսացված վիճակից և ազատվել գավառական ազգայնամոլությունից»,- հայտարարել է Վանյանը:

Tekali Taxi