Home / Հայաստան / Մանուկյանը ցանկանում է, որ Հայաստանի խնդիրը լինի կրթությունը, ոչ թե քաղբանտարկյալները

Մանուկյանը ցանկանում է, որ Հայաստանի խնդիրը լինի կրթությունը, ոչ թե քաղբանտարկյալները

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսն ունեն լուրջ ներքաղաքական և միջազգային լծակներ Հայաստանում քաղբանտարկյալների հարցը լուծելու համար:

Այսօր լրագրող հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և կոչ արել իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

«Ամբողջ աշխարհը գիտի, արձանագրել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, պետք է իշխանություններն անհապաղ բաց թողնեն քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալների խնդիրը օրվա խնդիր է, Աստված չանի, տղերքից մեկի հետ մի բան պատահի. սա հրատապության խնդիր է»,- ասել է Արամ Մանուկյանը:

Նա պատմել է, որ իր վերջին եվրոպական այցելությունների ժամանակ նա «մի տեսակ խեղճանում է»` տեսնելով, թե, ի տարբերություն Հայաստանի, ինչպիսի հարցեր են բարձրացնում Եվրոպայում: Որպես օրինակ նա նշել է աշխատավարձերի բարձրացման, հեռուստատեսության թվայնացման, «կրթություն ամբողջ կյանքի համար» խնդիրները:

«Ֆինլանդիայի վարչապետը խոսում էր իրենց երկրի կրթական համակարգի մասին, քեֆս բերում էր»,- պատմել է Արամ Մանուկյանը:

Tekali Taxi