Գլխավոր / Армения / ԱՄՆ-ի մաֆիոզ խմբավորումը կապված է ՀՀ իշխանությունների հետ. Զուրաբյան

ԱՄՆ-ի մաֆիոզ խմբավորումը կապված է ՀՀ իշխանությունների հետ. Զուրաբյան

«Նախորդ հանրահավաքին մենք անդրադարձել էինք Միացյալ Նահանգներում ձերբակալված հայկական հանցավոր խմբին: Քանի որ ամերիկյան իրավապահ մարմինները հայտարարել են, որ այս խմբավորումն անմիջական կապ ունի ՀՀ իշխանության հետ, անմիջապես բացվում է նրանց պատասխանատվության հարցը»: Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` անցյալ չորեքշաբթի ԱՄՆ-ում ձերբակալված հայկական մաֆիոզ խմբավորման մասին, որը զբաղվում էր ԱՄՆ-ի բժշկական ապահովագրության ոլորտում լայնածավալ մեքենայություններով:

Նա նշել է, որ այդ բացահայտմանը հետևեցին «տարբեր կալիբրների շարմազանովների հերքումները, որոնք նման էին այսպես ասած «սուխոյ օտկազի»»:

«Ապշեցուցիչ է Հայաստանի Հանրապետության դատախազության այն հայատարությունը, որի համաձաւյն ամերիկյան իրավապահներն իրենց այդ հարցով չեն դիմել: Նրանք չեն էլ հասկանում, որ իրենց այդ հայտարարությամբ բացահայտում են իրենց կապը: Ամերիկացիները լուրջ կասկած ունեն, որ Հայաստանի իշխանություններն առնչություն ունեն այդ հանցագործությունների հետ, դրա համար էլ չեն դիմել», – ասել է Կոնգրեսի համակարգողը:

Զուրաբյանը հավելել է, որ ոչ մի հերքում չի եղել ռուսաստանյան բացահայատումների վերաբերյալ` նկատի ունենալով մամուլի այն հրապարակումները, համաձայն որոնց մի շարք հայաստանցի պաշտոնյաներ կապ ունեն Ռուսաստանում իրագործված հանցագործությունների հետ:

«Այս հանցավոր գործարքները վկայում են, որ Հայաստանի իշխանություններն ասեղի վրա են նստեցրել մի ամբողջ պետություն, որն այսօր կանգնած է փլուզման եզրին: Փլուզման հետևանքներից խուսափելու միակ միջոցն է ժողովրդի համախմբումը և լայն ժողովրդական շարժման հաղթանակը: Մենք չենք կարող թույլ տալ, որ անպատիժ մնան հանցագործները և հարստահարեն ժողովրդին», – ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi