Գլխավոր / Հայաստան / Գերմանացի լրագրողը սովորեցնում է հայերին և ադրբեջանցիներին օբյեկտիվ լրատվություն մատուցել

Գերմանացի լրագրողը սովորեցնում է հայերին և ադրբեջանցիներին օբյեկտիվ լրատվություն մատուցել

Հայ-ադրբեջանական պետական սահմանին աճած մի ծառ կա` արմատները սահմանի մի կողմում են, պտուղները` մյուս: Հիմա պետք է լուծել hարցը` ում են պատկանում ծառի պտուղները: Այս ու նման շատ այլ իրավիճակների միջոցով էլ հայ լրագրողները փորձում են լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Իրավիճակներ առաջարկողը գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստառադիոկադեմիան է և նրա ծրագրերի պատասխանատու` Էբերհարդ Սուկերը:

Պարոն Սուկերի համար կարևոր է հատկապես հարավկովկասյան տարածաշրջանում կազմակերպել այս տեսակ սեմինարները, քանի որ լրագրողներն այստեղ շատ հաճախ չեն կարողանում օբյեկտիվ լրատվություն մատուցել:

Նման մի սեմինար էլ «Դոյչե վելլեն» վերջերս կազմակերպել էր Թբիլիսիում, մասնակցում էին լրագրողներ Վրաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից: Վրաստանն ընտրվել էր որպես չեզոք գոտի, որպեսզի հնարավոր լինի ապահովել հայ ու ադրբեջանցի լրագրողների մասնակցությունը ևս: 

Մի քանի օրից գերմանացի լրագրողները կմեկնեն Հայաստանից, բայց այն բոլոր հայ լրագրողները, ովքեր Երևանում մասնակցել են սեմինարին, պետք է շարունակեն մյուսներին փոխանցել իրենց սովորածը:

Պարոն Սուկերն ու սեմինարի մյուս կազմակերպիչները հույս ունեն, որ շատ շուտով հնարավորություն կստանան վրացի, ադրբեջանցի և հայ լրագրղոների մասնակցությամբ սեմինարներ կազմակերպել ոչ միայն Թբիլիսիում, այլև Երևանում ու Բաքվում:

Tekali Taxi