Գլխավոր / Հայաստան / Էրդողանը հրաժարվում է մասնակցել գագաթաժողովին Իսրայելի վարչապետի պատճառով

Էրդողանը հրաժարվում է մասնակցել գագաթաժողովին Իսրայելի վարչապետի պատճառով

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որի չի մասնակցի Հունաստանում կայանալիք կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթաժողովին, եթե իսրայելցի իր գործընկերն այնտեղ լինի, հաղորդում է Hurriyet-ը:

Ուրբաթ Հունաստանում մեկնարկում է «Միջերկրական կլիմայի փոփոխություն» անունը կրող գագաթաժողովը, որտեղ Թուրքիան պետք է ներկայացնի վարչապետ Էրդողանը: Հունաստանի վարչապետ Ջորջ Պապանդրեուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթները դիտվում են որպես համաժողովի գլխավոր իրադարձություն:

Այնինչ հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում` Էրդողանն ասել է, որ չի ցանկանում հաղորդակցվել Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի հետ և «եթե նա մասնակցի այս միջոցառմանը, ես այնտեղ չեմ լինի»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտուկ սրվել են իսրայելական զորքերի կողմից թուրքական «Մավի Մարմարա» նավատորմի վրա հարձակումից հետո: «Մավի Մարմարա»-ն հումանիտար օգնություն էր տեղափոխում Պաղեստին:

Tekali Taxi