Գլխավոր / Армения / Եվրոպական ֆորումի մասնակիցներին կոչ են անում օգնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը

Եվրոպական ֆորումի մասնակիցներին կոչ են անում օգնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը

«2008 թ. նախագահական ընտրությունները գործող իշխանությունների կողմից բացահայտորեն կեղծվեցին: Այդ մասին են վկայում հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, եվրոպական կառույցներ ու ԱՄՆ պետքարտուղարությունը` իրենց զեկույցներում»: Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի»  ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում գրել է Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն:

«Անթաքույց ու ցինիկ կեղծարարության դեմ ըմբոստացավ հայ ժողովուրդը: Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում սկսվեցին շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույցեր: Կեղծված ընտրություններով իշխանությունը պահելու մարմաջով տարված իշխանությունները` բիրտ ուժի կիռարմամբ ցրեցին տաս օր  տեւող խաղաղ հանրահավաքներն ու նստացույցները: Հաջորդ օրը` մարտի 1-ին, չարդարացված ուժի կիրառումից վրդոհված ժողովուրդը կրկին դուրս եկավ հրապարակ: Իշխանություններն այս անգամ խաղաղ ցուցարարների դեմ հանեցին ՀՀ բանակային և ոստիկանության զինված ստորաբաժանումներ, արդյունքում տասը մարդ զոհվեց, երկու հարյուրից ավել քաղաքացիներ ստացան տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, հազարավորները ենթարկվեցին տարաբնույթ հալածանքների կամ ձերբակալվեցին: Հայաստանի բանտերը լցվեցին հարյուրավոր քաղաքական բանտարկյալներով: Այսօր էլ, դեպքերից ավելի քան երկու տարի անց, ձերբակալվածներից 13-ը շարունակում են մնալ բանտերում: Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Եվրոպայի Խորհրդի Ֆորումի մասնակիցներին` հավատարիմ մնալ  հռչակած եվրոպական արժեքներին, հանդես գալ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների, օգտագործել ունեցած բոլոր հնարավորություններն ու լծակները` նրանց շուտափույթ ազատ արձակելու համար», – ասված է նամակում:

Tekali Taxi