Home / Армения / Հայաստանի իշխանությունները դրսում` քահանա, ներսում` սատանա. ընդդիմադիր գործիչ

Հայաստանի իշխանությունները դրսում` քահանա, ներսում` սատանա. ընդդիմադիր գործիչ

Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ոչ մի դրական բան չի կատարվում: Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները մի սկզբունքով են առաջնորդվում` «Դրսում` քահանա, ներսում` սատանա»:

«Նրանց գործելաոճը չի փոխվել հոկտեմբերի 27-ից ու մարտի 1-ից հետո, նույնն է մնացել: Մենք մեր ուզածին պետք է հասնենք մեզանով: Ոչ ոք մեզ չի գալու ասի, երբ է Ձեր հաղթության ժամանակը: Մենք դա պետք է գիտակցնեք և պետք է պայքարենք ամեն օր, ինչը հեշտ չէ, համախմբում ու հավատ է պետք», – նշել է ընդդիմադիր գործիչը:

Tekali Taxi