Գլխավոր / Армения / Ոստիկանները թույլ չեն տվել ակտիվիստներին մոտենալ եվրոպական համաժողովի մասնակիցներին

Ոստիկանները թույլ չեն տվել ակտիվիստներին մոտենալ եվրոպական համաժողովի մասնակիցներին

Այսօր, ժամը 12-ին Հայ Ազգային Կոնգրեսը սկսել է պիկետը Կառավարության ընդունելությունների տան մոտ, որտեղ մեկնարկել է «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովը: Նշենք, որ համաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդը:

Ընդունելությունների տան մոտ մեծ թվով ոստիկանական մեքենաներ և ոստիկաններ են կուտակվել: ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել է, որ դիմել է ոստիկաններին` խնդրելով նրանց թույլ տալ Կոնգրեսի երիտասարդներին մոտենալ համաժողովի հյուրերին և փաթեթներ հանձնել նրանց:

Փաթեթներում է Հայաստանի քաղբանտարկյալների ցուցակը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող տեսնյութը և մի շարք փաստաթղթեր, որում ներկայացված են Հայաստանում մարդու իրավունքների խախտման փաստեր:  Ոստիկանները մերժել են Կարապետյանի խնդրանքը:

Այս պահին Ընդունելությունների տան մոտ հավաքված ժողովուրդը շարունակում է պիկետը` վանկարկելով ընդդիմության կարգախոսները:

Tekali Taxi