Գլխավոր / Հայաստան / Սելին Դիոնին նախապատրաստում են կեսարյան հատման

Սելին Դիոնին նախապատրաստում են կեսարյան հատման

Երգչուհի Սելին Դիոնին տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի նախապատրաստեն երկվորյակների լույս աշխարհ գալուն, հաղորդում է AP գործակալությունը:

Ինչպես պարզաբանել է 42-ամյա երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը, «դա սովորական միջոցառում է նման իրավիճակում, հատկապես, եթե խոսք է գնում երկվորյակների մասին: Դիոնը պետք է գտնվի բժիշկների անմիջական վերահսկողության ներքո»:

Երգչուհու ներկայացուցչի խոսքով` երկրվորյակները լույս աշխարհ են գալու նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում` կեսարյան հատման միջոցով:

Նշենք, որ Դիոնն ու նրա 68-ամյա ամուսինը` պրոդյուսեր Ռենե Անժելիլան, ունեն 9-ամյա որդի` Ռենե Շառլը, սակայն նրանք երկար ժամանակ ցանկանում էին ևս մեկ երեխա ունենալ: Դրա համար զույգը ստիպված է եղել դիմել արհեստական բեղմնավորման` հաջողության հասնելով միայն վեցերորդ փորձից:

Tekali Taxi