Գլխավոր / Армения / Օմբուդսմենը խնդրել է Facebook-ին փակել իր էջը

Օմբուդսմենը խնդրել է Facebook-ին փակել իր էջը

Հիմնվելով բազմաթիվ բողոքների վրա` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային, որտեղ մասնաորապես ասվում է.

«Հարգելի Facebook վեբ-կայքի ադմինիստրացիա, հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  էջը HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA  կարող է մոլորության մեջ գցել Facebook-ից օգտվողներին և հատկապես` մեր  բազմաթիվ դիմումատուներին:

Բացի դա, մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է:

Ավելին` մեր աշխատակիցները,  հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ` ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան: Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:

Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում վերոնշյալի  կապակցությամբ և պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը»:

Tekali Taxi