Գլխավոր / Հայաստան / Քաբուլում կփակեն բոլոր ինտերնետ ակումբները

Քաբուլում կփակեն բոլոր ինտերնետ ակումբները

Աֆղանստանի ոստիկանությունը որոշում է կայացրել փակել ինտերնետային ակումբները, քանի որ համարում է, որ նման վայրերում այցելուներն օգտվում են «անբարոյական» և հակաիսլամական կայքերից:

Մոտավորապես մեկ տարի առաջ Քաբուլում նման արշավի շրջանակներում փակվել էին բիլիարդի սրահները: Դրանք ճանաչվել էին թմրամոլության և ալկոհոլիզմի որջեր:

Այժմ ոստիկանութան ծրագրերի մեջ են մտնում էլիտար ակումբները, որտեղ զբաղվում են ալկոհոլի վաճառքով, ինչը կտրականապես արգելված է Աֆղանստանում:

Tekali Taxi