Գլխավոր / Армения / Եվրոպական դատախազները հավաքվել են Երևանում

Եվրոպական դատախազները հավաքվել են Երևանում

Այսօր Երևանում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը:

ԵԴԽԽ  լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

«Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է  հանցավորության դեմ  արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին:  Այդ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես դատախազության  մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման` մեր քաղաքացիների  անվտանգության և իրավական պաշտպանվածության ապահովման համար»,-  բացման խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Երեք աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենան Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի  նախագահի, փոխնախագահի, ինչպես նաև`  Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը:

Tekali Taxi