Գլխավոր / Армения / Ճապոնիայում արջերը հարձակվում են բնակավայրերի վրա

Ճապոնիայում արջերը հարձակվում են բնակավայրերի վրա

Ճապոնիայում սննդի սակավության պատճառով արջերը հարձակվել են բնակելի տարածքների վրա: Արջերի հայտնվելը բնակելի տարածքներում, մասնավորապես, նկատելի է Հոնսյու կղզում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Արջերի հարձակման հետևանքով 4 մարդ արդեն իսկ մահացել է, իսկ 100 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Անցյալ տարվա տվյալների համեմատությամբ`այս թվերը մոտ 1,6 անգամ ավել են:

Արջերը ստիպված են լեռնային շրջաններից բնակելի տարածքներ գալ` սննդի ծայրահեղ սակավության պատճառով: Ընթացիկ ամառվա երաշտի պատճառով կենդանիները զրկվել են ընկույզից և կաղինից: Արջերն անգամ տներ, դպրոցներ և ծերանոցներ են ներխուժել: Նրանք հիմնականում հայտնվում են այն տարածքներում, որտեղ կկարողանան միրգ ուտել:

Նշենք նաև, որ Ճապոնիայի լեռնային շրջաններում բնակվող ասիական սև արջերը իրենց չափսերով շատ մեծ չեն: Նրանց հասակը կես մետրից չի անցնում:

Tekali Taxi