Գլխավոր / Армения / Գերմանացիները չընդունեցին Google-ի նոր ծրագիրը

Գերմանացիները չընդունեցին Google-ի նոր ծրագիրը

Համացանցումի ոլորտում առաջատար Google ընկերությունը հայտարարել է, որ ավելի քան 244 հազար գերմանացիներ արդեն դիմել են ընկերությանը` խնդրելով հանել իրենց տան նկարները Street View (Փողոցի պատկերը) ծրագրից, որը Գերմանիայում սկսելու է գործել հաջորդ ամսվանից, գրում է AP գործակալությունը:

Գերմանիայի իշխանությունները պահանջել են Google-ից ընդունել բնակիչների խնդրանքը, քանի որ on-line տարբերակով նրանց տների նկարների հայտնվելը ընկերության քարտեզային ծրագրում, անձնական կյանքի իրավունքի          ոտնահարում է:

Street View ծրագիրը կիրառվում է 23 երկրներում: Գերմանիան այն միակ երկիրն է, որի բնակիչներին հաջողվել է իրենց տների պատկերները հանել ծրագրի համակարգից, մինչ այն կսկսի գործել:

Tekali Taxi