Գլխավոր / Հայաստան / Կարմիր հագուստը տղամարդկանց սիրախաղի է դրդում

Կարմիր հագուստը տղամարդկանց սիրախաղի է դրդում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմիր հագուստ կրող կանայք ոչ միայն ավելի համակրելի են թվում տղամարդկանց համար, այլև նրանց ավելի ուշադիր են դարձնում և սիրախաղի են դրդում, գրում է Daily Mail-ը:

Հետազոտության ընթացքում մի խումբ արական սեռի ուսանողների կարմիր հագուստ կրող «շատ համակրելի» կնոջ նկար են ցույց տվել, իսկ հետազոտության մասնակից մյուս խմբին նույն կնոջ նկարն են ցուցադրել կապույտ հագուստով: Այնուհետ մասնակցիներից հետաքրքրվել են, թե ինչ հարցեր նրանք կցանկանային ուղղել նկարում պատկերված կնոջը: Մասնակիցների առաջին խմբի հարցերը հիմնականում թեթևամիտ և սիրախաղային բնույթ ունեցող հարցեր էին:

«Ամերիկացի հետազոտողներն ենթադրում են, որ երևույթի արմատները զարգացման հետ են կապված: Կենդանական աշխարհում կարմիր գույնը հաճախ խորհրդանշում է էգ կենդանու ավելի բեղմնավոր լինելու փաստը: Կապիկների մի քանի տեսակներ նկատելիորեն կարմրում են ձվազատումից առաջ»,- գրում է հոդվածի հեղինակ Ֆիոնա Մակրեն:

Tekali Taxi