Գլխավոր / Армения / Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով

Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով  կարելի է լուծումներ գտնել: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, այսպիսի պատասխան է տվել ՀՀ արատաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք Հայաստանը միանում է Իրանի դեմ պատժամիջոցներին:

«Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ և լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի և միջազգային հանրության համատեղ ջանքերով», – ասել է Էդվարդ Նալբանդյանը` նշելով նաև, որ Հայաստանը Իրանի հետ ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն:

«Մենք իրականցրել և շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես` էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում», – նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Tekali Taxi