Գլխավոր / Армения / Օտարալեզու դպրոցների օրինագիծը իշխանությունների ոչ լեգիտիմ ծրագիրն է. նախաձեռնություն

Օտարալեզու դպրոցների օրինագիծը իշխանությունների ոչ լեգիտիմ ծրագիրն է. նախաձեռնություն

Իշխանության հայտարարությունը, որ լեզվի մասին օրենքը դուրս է գալիս օրենսդրական նախագծերի փաթեթից, նշանակում է, որ ներկայացվող նոր փաթեթի մեջ «Լեզվի մասին օրենք» չպետք է լիներ: Եթե փաթեթում կա այս օրենքը, դա սկզբունքային տարբերություն է:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտարարել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը:

«Օրենքի մեջ հղում է արվում, որ այս հարցերը կարգավորվում են «Հանրակրթության մասին» օրենքով: Լեզվի մասին օրենքում բազմաթիվ բաներ կան, որ պաշտպանում են մեր լեզուն որպես պետական լեզու, և հանկարծ հղում է արվում, որ մնացած հարցերը կարգավորվում են մեկ այլ օրենքում», – նշել է Հովհաննիսյանն` ընդգծելով, որ այլ օրենքում էլ խոսվում է օտարալեզու դպրոցների մասին:

Չնայած հասարակության ներսում տարբեր շերտերի և տարբեր հայացքների մարդկանց դժգոհությանը, իշխանությունները որոշել են առաջ քաշել իրենց ծրագրերը, հայտարարել է նախաձեռնության մեկ այլ անդամ Էդգար Առաքելյանը.

«Սրանից ավելի ոչ լեգիտիմ ծրագիր դժվար է պատկերացնել: Խնդիրը նրանում է, որ սա իշխանության ոչ լեգիտիմ քայլերի մեծ շղթայի միայն մեկ օղակն է»:

Նրա կարծիքով` ի սկզբանե պարզ էր, որ օտարալեզու դպրոցների բացման օրինագիծն այսքան խոչընդոտների է հանդիպելու, «և եթե խելամիտ գտնվեին կառավարության ներկայացուցիչները պետք է հենց այդ ժամանակվանից էլ և հրաժարվեին այդ օրինագծից»: Սակայն, նախաձեռնող խմբի անդամի խոսքով, նրանք առաջնորդվեցին «Էշին նստելը մի ամոթ է, վայր ընկնելը` երկու» ասածվածքով` չնկատելով, թե ինչքան աբուռներ թափվեցին նրանց գլխին էշի վրա նստած ժամանակ:

Առաքելյանի խոսքով` վարչապետի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրենց  տեղեկացրել է, որ նրան են այցելել երկու նախաձեռնող խումբ` Թայլանդի Ռեգենտների դպրոցի, որտեղ սովորում են հայ ունեվոր զանգվածի երեխաները, և հայտնի ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի խումբը, որոնք առաջարկել են Հայաստանում բացել դպրոցներ, որտեղ ուսուցումը կիրականացվի անգլերեն լեզվով.

«Ռեգենտների դպրոցը պաշտոնապես հայտարարեց, որ երբևէ նմանատիպ մտադրություն չի ունեցել, այսինքն վարչապետին ևս մեկ անգամ խաբեբա հանեց, իսկ Ռուբեն Վարդանյանը ծավալուն նամակ հղեց Հանրային Խորհրդին` խնդրելով նրան վերջնական պատասխան տալ»:

Պատասխանը բացասական էր` շնորհիվ նաև նախաձեռնության ներկայացրած փասփաթղթերի:

Tekali Taxi