Գլխավոր / Армения / Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի աջ ձեռքը

Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի աջ ձեռքը

Հանցագործ աշխարհի ներկայացուցիչ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) աջ ձեռքը` Լաշա Ջոլոգուան, երեկ երեկոյան ձերբակալվել է Մոսկվայում:

Քրեական աշխարհում Ջոլոգուան հայտնի է Լաշա Գագրսկի մականունով: Մի քանի տարի առաջ Դեդ Հասանի մտերիմներից Շուշանաշվիլիի` Ռուսաստանից արտաքսվելուց հետո, Մոսկվայում նրա գործունեությունը շարունակեց Գագրսկին:

«Շուշանաշվիլին պարբերաբար կապվել է Գագրսկիի հետ և հանձնարարություններ տվել»,- Life News-ին պատմել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Հանցավոր աշխարհի հեղինակությանը ձերբակալել են հին սխեմայով. եթե չի կարելի ձերբակալել որևէ լուրջ հանցանքի համար, նման հանցգործներին ձերբակալում են շատ ավելի մանր բաների համար, որոնք, սակայն, երաշխավորվում են բանտում գտնվելը: Գագրսկիի մոտ քննիչները հայտնաբերել են 26 գրամ թմրանյութ, ենթադրաբար` հաշիշ:

Այժմ Ջոլոգուան տեղափոխվել է մեկուսարան: Որորշվում է քրեական գործ հարուցելու հարցը:

Tekali Taxi