Գլխավոր / Հայաստան / Facebook-ը դեռևս չի արձագանքել Հայաստանի օմբուդսմենի նամակին

Facebook-ը դեռևս չի արձագանքել Հայաստանի օմբուդսմենի նամակին

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջը մինչ այսօր գործում է, Facebook-ի վարչակազմն առայժմ չի արձագանքել ՄԻՊ պաշտպանի գրասենյակի նամակին:

Նշենք, որ օրերս օմբուդսմենի գրասենյակը դիմել էր Facebook-ի ղեկավարությանը` խնդրելով փակել Արմեն Հարությունյանի անունով բացված էջը, որն իրականում իրեն չէր պատկանում:

Epress.am-ի հետ զրույցում Հայաստանի ՄԻՊ գրասենյակի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանն ասել է, որ իրենց առաջին նամակի ուղարկման օրն Արմեն Հարությունյանի անունով էջը չի բացվել:

«Ես չգիտեմ, միգուցե կապի դանդաղությունից էր, բայց այդ օրը էջը չէր բացվում: Բայց այսօր էջը կրկին առկա է Facebook սոցիալական ցանցում, թեև բազմաթիվ հայ օգտատերեր դուրս են եկել էջի անդամակցությունից: Ամեն դեպքում, մենք կրկնելու ենք նամակը»,- ասել է ՄԻՊ մամուլի պատասխանատուն:

Tekali Taxi