Գլխավոր / Армения / «Առավոտ». Հրդեհվել է քաղաքապետի հյուրանոցը

«Առավոտ». Հրդեհվել է քաղաքապետի հյուրանոցը

Գյումրեցիների պատմելով` երեկ, ժամը 16:00-ի սահմաններույմ հրդեհ է բռնկվել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` Գյումրում կենտրոնում` շուկայի հարևանությամբ և Ամենափրկիչ եկեղեցու դեմ-դիմաց գտնվող նորակառույց հյուրանոցում, տեղեկացնում է «Առավոտը»:

Ըստ ականատեսների, հրշեջ ծառայությունն ու քաղաքապետարանի ջրատար մեքենաներին մեկ ժամվա ընթացքում հաջողվել է փորկել մարմարապատ, շքեղ արձանիկներով զարդարված չորսհարկանի կառույցը: Գյումրեցիների ասելով` «Ալեքսանդրապոլ» անունը կրող շքեղ հյուրանոցը նախապատրաստում էին բացել Գյումրու տոնին` շաբաթ օրը: Պատճառների մասին թեև Գյումրիում տարբեր վարկածներ են շրջանառվում, նույնիսկ կարծիքներ են հնչում, որ միտումնավոր են հրդեհել, այնուհանդերձ, շրջակայքում գտնվող մարդիկ էլ խոսում են, որ կտուրի վրա կատարվող զոդման աշխատանքների հետևանքով է:

Tekali Taxi