Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Մնում է իշխանությունները գահը զիջեն

«Հայկական ժամանակ». Մնում է իշխանությունները գահը զիջեն

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյսանը երեկ պատասխանել է օրաթերթի հարցին` արդյո՞ք հնարավոր համարում է, որ ԵԽ- առջև ստանձնած պարտավորությունները կատարելուց խուսափելու համար ՀՀ իշխանությունները այլ զիջումների գնան:

«Այսինքն, ի՞նչ պիտի անեն, ի՞նչը զիջեն, հիմա Հայաստանի տարածքնե՞րն էլ զիջեն: Էլ ի՞նչ ունեն զիջելու, ինչ ունեին` զիջել են արդեն: Սևրի դաշնագիրը զիջել են, սահմանները ճանաչել են, համաձայնել են ստեղծել հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով, որպեսզի պարզեն` ցեղասպանություն եղել է, թե չի եղել, էլ ի՞նչ պիտի զիջեն: կարող է զիջել իր գահը Հայաստանի, դառնա Թուրքիայի վիլայեթներից մեկը, ուրիշ բան չունի զիջելու»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Tekali Taxi