Գլխավոր / Армения / Հայաստանում «Նոր ալիք» մրցույթի հայտերը սկսում են ընդունել հոկտեմբերի 25-ից

Հայաստանում «Նոր ալիք» մրցույթի հայտերը սկսում են ընդունել հոկտեմբերի 25-ից

Գալիք երկուշաբթի օրվանից սկսած երիտասարդ հայ կատարողները կարող են հայտ ներկայացնել մասնակցելու «Նոր ալիք 2011» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է հոբելյանական 10-րդ անգամ: Հայաստանյան նախընտրական փուլն արդեն սկսվում է: Այդ առիթով Հայաստանում է մրցույթի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը: 2010թ-ի մրցույթի բոլոր տարիքային խմբերում հաղթողներ դարձան հայերը, այս հանգամանքը պարոն Ռումյանցևին հիմք  է տվել հասկանալու, որ հայերը երգող ու տաղանդավոր ազգ են:

Այստեղ Հայաստանում էլ իր հանդիպումները շարքային քաղաքացիների հետ վկայել են, որ մեզ մոտ այս մրցույթը շատ սիրված է ու սպասված:

Այս տարվա նախընտրական փուլին մասնակցելու համար դիմորդները պետք է ներկայացնեն երաժշտական տեսանյութ: Հավաքված բոլոր տեսանյութերը հայկական կողմն ուղարկելու է Մոսկվա, այստեղ պրոֆեսիանալ ժյուրին ընտրելու է լավագույններին, որոնք արդեն մարտին հնարավորություն են ունենալու մասնակցել հաջորդ ընտրական փուլին:

Այս փուլը հաղթահարածները մեկնելու են Մոսկվա, հանդես են գալու ժյուրիի առաջ և հենց այստեղ էլ ընտրվելու է այն մասնակիցը, ով Հայաստանը ներկայացնելու է «Նոր ալիք 2011»-ի ընթացքում: Նույն սկզբունքով էլ անցկացվելու են մանկական մրցույթի ընտրական փուլերը:

«Արմենիա TV»-ի գլխավոր  պրոդյուսեր Մարգարիտա Գրիգորյանն ասում է, որ իրենք ձեռք բերելով այս մրցույթի հայաստանյան մասի բոլոր իրավունքները, ցանկանում էին նոր տաղանդավոր մարդիկ հայտնաբերել:

Հիշեցնենք, որ 2010թ. «Նոր ալիք» մրցույթի հաղթող է ճանաչվել Սոնա Շահգելդյանը:

Tekali Taxi