Գլխավոր / Армения / Ոստիկանները քաղաքապետարանի թույլտվությունն են պահանջել հանգանակություն հավաքելու համար

Ոստիկանները քաղաքապետարանի թույլտվությունն են պահանջել հանգանակություն հավաքելու համար

Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի մի խումբ երիտասարդներ Երևանի փողոցներում հանգանակություն են հավաքում Աբովյան քաղաքի հարակից գյուղերից մեկում գտնվող «SOS» մանկատան համար:

Հյուսիսային պողոտայում հանգանակություն հավաքող ուսանողները Epress.am-ի հետ զրույցում պատմեցին, որ սա իրենց սեփական նախաձեռնությունն է:

«Մենք առաջին անգամ ենք նման բան մտածել: Տեսնենք` եթե ստացվի, անընդհատ նման բաներ կանենք»,- ասել է ուսանողներից մեկը` ավելացնելով, որ իրենք ակցիան անցկացնում են քաղաքի տարբեր մասերում` բաժանվելով խմբերի:

Ի դեպ, Հյուսիսային պողոտայում ակցիան իրականացնող ուսանողները տեղեկացրեցին, որ այստեղ շրջող ոստիկաններն իրենցից պահանջել են լքել տարածքը, քանի որ նման միջոցառում անցկացնելու համար հատուկ թույլտվություն է պետք:

«Մեզ ասացին, որ մենք նախօրոք պիտի դիմեինք քաղաքապետարան, թույլտվություն ստանայինք, նոր սենց բան անեինք»,- ասել է երիիտասարդներից մեկը:

Tekali Taxi