Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանի ամենաէժան կոնյակը 6,5 դոլար է արժենալու

Ռուսաստանի ամենաէժան կոնյակը 6,5 դոլար է արժենալու

Ռուսաստանի ալկոհոլային խմիչքների հսկողության վարչության որոշմամբ` 2011 թվականի հունվարի մեկից Ռուսաստանում կոնյակի 0,5 լիտր 193 ռուբլի է արժենալու: Մեծածախ առևտրի դեպքում 0,5 լիտր կոնյակի գինը 167 ռուբլի կլինի, գրում է «Ինտերֆաքսը»:

Ալկոհոլի դաշնային և տարածքային շուկայի հետազոտման կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզի կարծիքով`նպատակահարմար կլիներ նվազագույն գները ազդեին թե կոնյակի, թե բրենդիի վրա, որպեսզի անորակ ու ապօրինի կոնյակը «բրենդի» անվան տակ հանդես չգար:

Նշենք, որ Հայաստանում արտադրվող կոնյակի 80%-ը արտահանվում է Ռուսաստան:

Tekali Taxi