Գլխավոր / Армения / «Առավոտ». ՀԱՊ 11 անդամներ հանդես են եկել ի պաշտպանություն Բորիս Նավասարդյանի

«Առավոտ». ՀԱՊ 11 անդամներ հանդես են եկել ի պաշտպանություն Բորիս Նավասարդյանի

Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) նախաձեռնող խմբի 11 անդամներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, գրում է օրաթերթը:

«Արտահայտում ենք մեր վրդովմունքը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի և հետագա որոշումների առիթով: Դրանք անհիմն են, նման որոշումների ընդունումը դուրս է համակարգող խորհրդի լիազորություններից, և դրանք չեն համապատասխանում ՀԱՊ կանոնակարգին: Այդ որոշումների ընդունումը հանգեցրեց ՀԱՊ-ում անառողջ մթնոլորտի ստեղծման և կաթվածահարեց ՔՀՖ Բեռլինյան հանդիպման Հայաստանի նախընտրական աշխատանքները: Մենք բարձր ենք գնահատում Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի տարեկան աշխատանքը ՔՀՖ-ի կազմկոմիտեում և Հայաստանում», – ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը սեպտեմբերի 16-ին նիստ էր հրավիրել և որոշել է անվստահություն հայտնել Ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին` ներկայացնելով հետևյալ մեղադրանքները` էթիկայի կանոնների խախտում, իրավասությունների գերազանցում, ապատեղեկատվության տարածում, հաշվետվողականության սկզբունքների խախտում:

Բորիս Նավասարդյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները` նշելով, որ դրանք անհիմն են:

Tekali Taxi