Գլխավոր / Армения / ՀՀԿ-ականը համոզված է, որ ընտրություններում կհաղթեն նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի հետ են

ՀՀԿ-ականը համոզված է, որ ընտրություններում կհաղթեն նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի հետ են

Ով ՀՀԿ-ի հետ կլինի, նա էլ կհաղթի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«Համոզված եմ, որ մեզ համար համապետական ընտրությունները` թե’ ազգային ժողովի, թե’ նախագահի առաջիկա ընտրությունները մեկ միասնական գործընթաց են», – ասել է նա:

Բանախոսի խոսքով` կուսակցության նպատակն է առաջիկա ԱԺ ընտրություններում ստանալ բացարձակ մեծամասնություն.

«Մեր նպատակն է Ազգային Ժողովի ընտրությունից հետո մեր թեկնածուով, նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուով գնալ նաև նախագահական ընտրությունների և հաղթել»:

Հարցին, թե ինչ այլ ուժեր մուտք կգործեն խորհրդարան, հանրապետականը պատասխանեց, որ կապում է դա քաղաքական ուժերի դիրքորոշումների հետ.

«Այն քաղաքական ուժերը, որոնք կլինեն հանրապետականի կողքին, կսատարեն նրա նախագահին, նրանք էլ կհաղթեն: Այն քաղաքական ուժերը, որոնք կլինեն այլ թիմերում, նրանք ընդամենը կհամակերպվեն նրանց ստացած ձայների հետ»:

Ոմանք էլ, Գագիկ Մելիքյանի կարծիքով, կհայտարարեն, որ այս անգամ նույնպես ընտրություններն անարդար էին:

Մելիքյանը նշեց այն քաղաքական ուժի անունը, որ արդեն միացել է Հանրապետական կուսակցությանը.

«Օրինակ, «Օրինաց երկիրը» հայտարարություն արեց, որ իրենք պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին, և ես համոզված եմ, որ նրանք հաղթող են դուրս գալու, որովհետև նախագահ Սերժ Սարգսյանը հաղթելու է»:

Նա նաև անդրադարձավ Հայ Ազգային Կոնգրեսին, ասելով, որ ամեն ինչ կախված է այս ուժի քաղաքական դիրքորոշումից, վարած քարոզչությունից և կողմնակիցների թվականակից.

«Չէի ասի, որ աճ զգացվում է: Ընդհակառակը, նրանց կողմից հրավիրված հանրահավաքները ցույց են տալիս, որ իրենց կողմնակիցների քանակը նվազում է»:

Tekali Taxi