Գլխավոր / Армения / Պելեն 70 տարեկան է

Պելեն 70 տարեկան է

Այսօր «Ֆուտբոլի արքա» Պելեն դառնում է 70 տարեկան: Պելեն ֆուտբոլի պատմության ընթացքում միակ խաղացողն է, ով երեք անգամ նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը (1958, 1962, 1970): Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պելեն խաղացել է բրազիլական «Սանթոսում»` (1120 խաղ, 1087 գոլ) և ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում» (64 խաղ, 37 գոլ):

Բրազիլիայի հավաքականի կամզում Պելեն անցկացրել է 92 հանդիպում և խփել է 77 գնդակ: 

FIFA-ի վարկածով Պելեն 20-րդ դարի ուժեղագույն ֆուտբոլիստն է, իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեի վարկածով` 20-րդ դարի ուժեղագույն մարզիկը:

70-ամյակի նախօրեին Պելեն որոշում է կայացրել հարցազրույց չտալ լրատվամիջոցներին:

Պելեյի մասին պատմող տեսանյութը` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=74

Tekali Taxi