Գլխավոր / Армения / Գործադուլները օրական 200-400 միլիոն եվրո են նստում Ֆրանսիայի վրա

Գործադուլները օրական 200-400 միլիոն եվրո են նստում Ֆրանսիայի վրա

Ֆրանսիայում անցկացվող ամենօրյա գործադուլները 200-400 միլիոն եվրոյի չափով  վնաս են պատճառում Ֆրանսիային: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լագարդը: Նրա խոսքով` դժվար է ամբողջապես գնահատել հասցված վնասի չափսերը. այդ թիվը տատանվում է 200-400 միլիոն եվրոյի սահմաններում, հաղորդում է Europe 1-ը:

Նախարարին, սակայն, առավել մտահոգում է Ֆրանսիայի հեղինակությանը հասցված վնասը:

Լագարդի խոսքով` պարբերական բնույթ ստացած բողոքի ցույցերի պատճառով արտասահմանյան մամուլն այնպիսի կարծիք է ձևավորել, թե երկրում անկայուն վիճակ է:

«Մենք շատ լավ հաղթահարեցինք ճգնաժամը, և ճիշտ չէր լինի վտանգի տակ դնել նվաճումները նման գործողությունների պատճառով, որոնք մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը»,- ասել է նախարարը:

Ֆրանսիայում կրթաթոշակային բարեփոխումների հետևաքնով առաջացած անհանգստությունները, սակայն, չեն դադարում: Այսօր նավթամշակող 12 ձեռնարկություններից 7-ը որոշել են շարունակել բողոքի ցույցը: Առավոտյան ոստիկանությանը հաջողվել է արգելափակել ձեռնարկություներից մեկը, այնուամենայնիվ, իրավիճակն այնպիսին է, որ առանձին տերմինալների ազատագրումը վառելիքի պակասը չի լրացնում:

Tekali Taxi