Գլխավոր / Հայաստան / «Դաշնակցությունը» ստիպված կողմ կքվեարկի Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծին

«Դաշնակցությունը» ստիպված կողմ կքվեարկի Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծին

Հենց առաջին պահից էլ ասել եմ` չի կարելի ԼՂ ճանաչման հարցը հասցնել քվեարկության: Եթե սա հասավ քվեարկության, դժվար է պատկերացնել, թե ինչ մեծ հարված կհասցնի մեր ընդհանուր գործին, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող ԱԺ ներկայացրած օրինագծին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Ադրբեջանը, մյուս ուժերը կասեն` մեզանից ինչ եք պահանջում, Ազգային Ժողովը չի ընդունել այդ օրինագիծը»: Ռուստամյանը ենթադրեց, որ եթե ներկայացված օրինագծի օգտին քվեարկի միայն «Դաշնակցությունը» և օրինագիծը ներկայացրած «Ժառանգություն» կուսակցությունը, դա կնշանակի, որ օրինագիծը չանցավ:

«”Ժառանգությունը” չպիտի հասցներ այս վիճակին: Այս նախաձեռնությունը չպետք է հասցներ նրան, որ անպայման քվեարկվի, երբ գիտես, որ չի անցնելու», – ասաց դաշնակցական գործիչը:

Ամեն դեպքում, Ռուստամյանի խոսքով, եթե նախագիծն ԱԺ-ում անցնի, «Դաշնակցությունը» կողմ է քվեարկելու, «ուրիշ տարբերակ չկա»:

Tekali Taxi