Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիտարկումն անցավ առանց խախտումների

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիտարկումն անցավ առանց խախտումների

Հոկտեմբերի 26-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Աղդամի ուղղությամբ, Յուսուֆջանլու բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/:

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության  ներկայացուցիչները:          

Tekali Taxi