Գլխավոր / Армения / Ոստիկանը մահացել է ավտովթարի հետևանքով

Ոստիկանը մահացել է ավտովթարի հետևանքով

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 75 էլեկտրական սյան մոտ բախվել է ճամփեզրի ծառին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Պատահարի հետևանքով ոստիկանության տրանսպորտային վարչության «Չարենցավան» կայարանի գծային կետի ոստիկան 1978 թ. ծնված Արայիկ Գալստյանը տեղում մահացել է, իսկ 1961 թ. ծնված Լիպարիտ Ս.-ն և 1979 թ. ծնված Լևոն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Լևոն Պողոսյանը գիտակցության չգալով մահացել է:

Tekali Taxi