Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում կարող են արգելել Blackberry-ն

Թուրքիայում կարող են արգելել Blackberry-ն

Թուրքիայի իշխանությունները վերջին զգուշացումն են արել Blackberry ընկերությանը: Եթե Blackberry-ն իշխանություններին չտրամադրի RIM  կոդերը, որոնք հնարավորություն են ընձեռում կարդալ հաղորդագրությունները, ապա ընկերության գործունեությունը Թուրքիայում կկասեցվի:

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Թայֆուն Աչարերի խոսքով` Blackberry ընկերության հետ բանակցություններն արդյունք չեն տալիս, այդ իսկ պատճառով բացառված չէ ընկերության գործունեության դադարեցումը:

«Մեր մասնագետներն եկել են այն եզրակացությանը, որ այս սարքերի գործունեությունը հաճախ  մտահոգության տեղիք է տալիս»,- նշել է Աչարերին:

Նշենք, որ Blackberry համակարգը գործում է պաշտպանված ալիքներով և առանց հատուկ միջոցների հնարավոր չէ այն կառավարել:

Tekali Taxi