Գլխավոր / Հայաստան / Վաճառվել է աշխարհի ամենաթանկ դոմեյնը

Վաճառվել է աշխարհի ամենաթանկ դոմեյնը

Sex.com դոմեյնը 13 միլիոն դոլարով է վաճառվելու: Նոր սեփականատերը Clover Holdings ընկերությունն է` գրանցված Կարիբյան ծովի Սբ. Վինսենթ կղզում:

Sex.com-ի նախկին սեփականատերն ամերիկյան Escom ընկերությունն էր, որը ստիպված էր վաճառել դոմեյնը պարտքերի պատճառով:

Նշենք, որ Escom ընկերությունը sex.com-ը գնել էր 2006 թվականին 12-14 միլիոն դոլարով, ինչից հետո այն աշխարհի ամենաթանկ դոմեյնն էր դարձել:

Առաջին անգամ Sex.com-ը գրանցվել է գործարար Հարի Քրեմենի անունով 1994 թվականին: Այնուհետև Սթիվեն Քոենը խարդախ ճանապարհով կարողացել է  իր անունով գրանցել այն: Հարի Քրեմենին հինգ տարի է պահանջվել` դոմեյնը վերադարձնելու համար: Իսկ այդ 5 տարիների ընթացքում միայն գովազդի հաշվին Քոենը 500 հազար դոլար է աշխատել: Խարդախության համար ավելի ուշ Քոենին տուգանել են 65 միլիոն դոլարի չափով, ինչից հետո նա փախել է Մեքսիկա և հենց այնտեղ էլ ձերբակալվել է: 2006 թվականին Քոենը  ազատ է արձակվել:

Tekali Taxi