Գլխավոր / Армения / «Առավոտ». Ո՞ւր մնաց 2.5 մլն դոլարի ներդրումը

«Առավոտ». Ո՞ւր մնաց 2.5 մլն դոլարի ներդրումը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը նաև «Մաքս-Գրուպ» կոնցեռնի նախագահն էր` երեկ «Առավոտի» հարցին, թե որքան ներդրում էին արել «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` 2003-ին կապուղիների մրցույթում հաղթող ճանաչվելուց և արտոնագիր ստանալուց հետո, պատասխանել է.

«Մինչև 2005-ը ներդրում չենք արել: 2005-ին մեր բաժնետոմսերը վաճառել և այլևս կապ չունենք այդ հեռուստաընկերության հետ»:

Մինչդեռ մրցութային առաջարկում ներկայացված հավաստագրով` «Մաքս Գրուպը» հանձն էր առել իրականացնել հեռուստաընկերության զարգացման ֆինանսական ծրագիրը և 7 տարվա ընթացքում կատարել 2.5 մլն դոլարին համարժեք դրամային ներդրում:

Հիշեցնենք, որ կապուղիներ գալիք մրցույթում  «Արմնույզը» պայքարելու «Ա1+» հեռուստաընկերության հետ, որը փակվել է 2002 թվականին:

Tekali Taxi