Գլխավոր / Армения / Գիտնականները պարզել են` ինչով փոխարինել սեքսը

Գիտնականները պարզել են` ինչով փոխարինել սեքսը

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ գտել են այն միջոցները, որոնք   կարող են փոխարինել սեքսը:

Երբ մարդը սեքսով է զբաղվում, նրա օրգանիզմը հաճույքի (դոֆամին), տրամադրությունը բարձրացնող (սերոտոնին) հորմոններ է արտադրում, ինչպես նաև էնդորֆին հորմոնը, որը «երջանկության հորմոն» են անվանում:

Հենց այս հոգեմետ նյութերի միաձուլման շնորհիվ է, որ սեքսը դիտարկվում է որպես ընկճախտից ազատվելու լավագույն միջոցն ու աշխարհի ամենաանվտանգ հանգստատցուցիչը: Գիտնականների բացահայտման կարևորությունը նրանում է, որ սեքսի ընթացքում առաջացած հորմոնները կարելի է ստանալ և այլ ճանապարհով:

Գիտնականների պնդմամբ` սննդակարգը կարող է նպաստել տրամադրությունը բարձրացնող կամ սերոտոնին հորմոնի  մակարդակի բարձրացմանը: Այս նպատակով պետք է շատ  բանան, շոկոլադ, կաթ և յուղալի ձուկ օգտագործել: Արյան մեջ սերոտոնինի քանակը կարելի է բարձացնել նաև դեղամիջոցների, ինչպես նաև ալկոհոլի միջոցով:

Դոֆամինի կամ հաճույքի հորմոնի քանակն ավելանում է սնունդից, նիկոտինից, ինչպես նաև գնումներից, ընդ որում` հորմոնի քանակը կախված է ոչ թե գնումների քանակից, այլ գնումներ կատարելու սպասումից:

Իսկ արյան մեջ երջանկության հորմոնի կամ էնդորֆինի մակարդակը բարձրացնում են քաղցրավենիքը, ծիծաղը, սպորտն ու արվեստը:

Tekali Taxi