Գլխավոր / Армения / Սորոսը կոչ է անում օրինականցնել մարիխուանայի օգտագործումը

Սորոսը կոչ է անում օրինականցնել մարիխուանայի օգտագործումը

Հայտնի տնտեսագետ և բարերար Ջորջ Սորոսն ամերիկյան կառավարությանը կոչ է արել օրինականացնել մարիխուանայի օգտագործումը, գրում է BBC-ն:

Wall Street Journal ամսագրում տպագրված հոդվածում Սորոսը պնդում է, որ եթե ամերիկյան իշխանությունները մարիխուանայի վաճառքի համար հարկ սահմանեն և վերահսկեն դրա օգտագործումը, ապա միլիարդավոր դոլարներ կխնայեն:

Նրա կարծիքով` մարիխուանայի օգտագործումը կանխելու կառավարության փորձերն անօգուտ են:

Նշենք, որ միևնույն ժամանակ Լատինական Ամերիակայի երեք պետությունների առաջնորդները Կալիֆորնիայի բնակիչներին կոչ են արել մարիխուանայի օգտագործումն օրինականցնելու առաջարկին դեմ քվեարկել: Կոլումբիայի, Մեքսիկայի և Կոստա Ռիկայի նախագահները հայտարարել են, որ մարիխուանայի օգտագործման պաշտոնական թույլտվությունը որպես սխալ ազդանշան կընկալվի:

Tekali Taxi