Գլխավոր / Армения / ԱԳՆ ղեկավարներին հանձնարարեցին պայմանավորվել մինչև դեկտեմբեր

ԱԳՆ ղեկավարներին հանձնարարեցին պայմանավորվել մինչև դեկտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպումը:

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Աստրախանում քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանրամասները: Առաջինը՝ վերահաստատեցին Մայնդորֆում 2008թ. նոյեմբերի 2-ին ընդունված հռչակագրի դրույթները։ Երկրորդը՝ ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Երրորդը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել դիակները և այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաև ապագայում։

Նաև նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ մինչև դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ–ի գագաթնաժողովը:

Tekali Taxi