Գլխավոր / Армения / Աղանդավորները ջունգլիների կենդանիների լեզվով քարոզում են Աստծո խոսքը. քահանա

Աղանդավորները ջունգլիների կենդանիների լեզվով քարոզում են Աստծո խոսքը. քահանա

Մեր հասարակության հոգևոր անվտանգությունը պաշտպանված չէ, և մենք բաց ենք ամեն տեսակի աղանդների համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Նրա խոսքով` խնդիրը մտահոգիչ է, բայց միայն եղեկեցունը չէ. եղեկեցին առանց պետության իր հոտին քրիստոնյա պահել չի կարող, ասել է քահանան ու հավելել, որ օրենքներն ու դրանց կիրառումն այս խնդրի լուծման լավագույն ուղիներն են:

Աղանդները մեր երկրի ամենից մեծ վտանգների շարքին են դասվում:  Հայ կինը, որը նաև մայր է ու ընտանիքի սյուն, դառնում է աղանդավոր ու դաստիարակում իր նման հոգեկան շեղումներով երեխաներ: Այս երեխաներն էլ, իրենց հերթին, հասարակության անդամներ են ու, շփվելով իրենց տարեկիցների հետ, կամա թե ակամա դառնում են հոգեորս:

Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի տեխնիկական պատասխանատու հոգեբույժ Արամ Հովսեփյանի խոսքով` աշխարհում այսօր շատ կենտրոններ կան, որոնք պայքարում են աղանդներից տուժած մարդկանց հոգեբանական առողջության պահպանման ու վերականգման համար, բայց, որպես կանոն, այդ մարդկանց բուժելը շատ դժվար է :

Մարդկանց աղանդավոր դարձնելու համար այդ կառույցներն ունեն մշակած շատ մեթոդներ, տեր Շմավոնը մի քանի անգամ տեսել է աղանդավորների հավաքույթները: Քահանան ապշած է` ինչպես կարող է Աստծո խոսքը քարազող մարդը, ինչպես իրենց ներկայացնում են աղանդավորները, ընկնել հիսթերիայի մեջ, անմարդկային ձայնով հռհռալ չգիտես ինչի վրա, խոսել ջունգլիների կենդանիներին բնորոշ լեզվով ու քարոզել Աստծո խոսքը:

«Աստված ինքը սեր է, – ասել է քահանան, – Ու նրա խոսքը ևս պետք է սիրով լեցուն լինի: Բացի այդ, ինչպես կարող է դեռահասին ինքնասպանության դրդող մարդը կամ հոգևոր կենտրոնը լինել Աստծո ծառան: 

Հոգեբույժ Արամ Հովսեփյանը չի կարող ասել, թե իրենց կենտրոն աղանդներից տուժած քանի մարդ է դիմում ամեն տարի, միայն գիտի, որ իրենց օգնության դիմողնմերն արդեն ինչ-որ չափով աղանդներից ձերբազատվածներն են: Դեռ աղանդի շարքում մնացած մարդը չի գիտակցում, որ ինքն օգնության կարիք ունի: Բուժման համար հարկավոր են շատ ջանքներ ու միջոցներ, ասել է մասնագետն: Նրա խոսքով` ավելի հեշտ է կանխարգելել մարդու` աղանդավոր դառնալը, քան բուժել արդեն տուժածին: Պայքարի ամենալավ միջոցը մարդկանց տեղեկատվություն տալն է:

Քարոզչությունը պետք է ուժեղացնել հատկապես խոցելի խմբերի շրջանում, համոզված են բանախոսները: Աղանդավորների համար խոցելի են երիտասարդները, ովքեր դեռ լիովին ձևավորված աշխարհայացք չունեն, սոցիալապես անապահով խմբերը, միայնակ մարդիկ, ովքեր սրտակից բարեկամի կարիք ունեն:

Այս տեսակ մարդկանց, ցավոք, այսօր առաջինը հասնում են աղանդավորները, քան եկեղեցին: Եթե պետությունը մշակի օրենքներ ու խիստ հետևի դրանց կիրառմանը, ապա եկեղեցու ձեռքներն ավելի երկար կլինեն, ասել է տեր Շմավոնը:

Tekali Taxi