Գլխավոր / Армения / Հայաստանցին թալանել է խանութը հոր հուղարկավորությունը կազմակերպելու համար

Հայաստանցին թալանել է խանութը հոր հուղարկավորությունը կազմակերպելու համար

Հայաստանի 20-ամյա քաղաքացին թալանել է Կրասնոդարի խանութներից մեկը: Տեղի ժամանակով ժամը 16.00-ի սահմաններում` երիտասարդը մտել է խանութ, ատրճանակ է հանել և սպառնացել է վաճառողուհուն, հաղորդում է «Կուբան TV-ն»:

Վաճառողուհին ստիպված նրան է հանձնել խանութի ողջ կանխիկ գումարը` 8000 ռուբլու չափով: Վերցնելով փողերը`կողոպտիչը լքել է դեպքի վայրը:

Ոստիկանությանը հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը խանութում տեղադրված տեսախցիկների միջոցով: Շուտով նրան ձերբակալել են:

Պարզվել է` ատրճանակը խաղալիք է եղել: Հանցագործն իր արարքը բացատրել է նրանով, որ իր հայրը մահացել է և նրան գումար էր անհրաժեշտ` հուղարկավորությունը կազմակերպելու: Հետաքննությունը շարունակվում է: Տղամարդուն 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Tekali Taxi