Գլխավոր / Армения / Հեյդար Ալիևի հուշարձանը բացելով` Մեդվեդևը քավեց մեղքը

Հեյդար Ալիևի հուշարձանը բացելով` Մեդվեդևը քավեց մեղքը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությունը Աստրախանում Հեյդար Ալիևի հուշարձանի բացմանը չի նշանակում, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը Ադրբեջանի հանդեպ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտատարել է ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` Ռուսաստանը նեղացրել էր Ալիևին, և Մեդվեդևի նման քայլն ուղղված էր բարեկամությունը վերականգնելուն:

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը, ապա, ըստ Մանոյանի, նման հանդիպումները պարզապես նպաստում են սահմանին լարվածության թուլացմանը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական նպատակը մթնոլորտը հանդարտեցնելն էր, որը սկսել էր շիկանալ», – ասել է Մանոյանը: Նրա կարծիքով` դա Մեդվեդևին հաջողվել է անել:

Որևէ այլ արդյունք, ըստ Մանոյանի, Աստրախանում կայացած հանդիպումը չտվեց: Ավելին` ըստ դաշնակցական գործչի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում սպասվող հադիպումից ինքը նույնպես որևէ ակնկալիք չունի: 

Tekali Taxi