Գլխավոր / Армения / «Ժառանգությունը» սպասում է «իշխանությունների հասունացմանը» մինչև դեկտեմբերի 9-ը

«Ժառանգությունը» սպասում է «իշխանությունների հասունացմանը» մինչև դեկտեմբերի 9-ը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսով է, որ մինչև դեկտեմբերի 9-ը` Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծի քվեարկության օրը,  իշխանություններն իրենց մեջ էական վերանայում կատարելով` կհասունացնեն միաձայն ընդունման հարցը, «որ դեկտեմբերի 9-ին համազգային օրինագիծն ընդունվի առաջին ընթերցամամբ»:
 
«Հաջորդ օրը` դեկտեմբերի 10-ին, լրանում է Արցախի հանրաքվեի 10-ամյակը, և, փաստորեն, մի տարվա աշխատանք ունենք, որպեսզի Հայաստանի ճանաչումից հետո կամ գոնե օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մենք աշխատենք համալիր ուժերով` միջազգային հանրության և նրա առանձին անդամների ճանաչումն ապահովելու համար», – ասել է Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը նշել է, սակայն, որ դեկտեմբերի 9-ը վերջնագիր չէ, այլ վերջնաժամկետ և ինչ-որ տեղ սկիզբ «համազգային նոր քաղաքականության, որը ձեռնտու է թե’ իշխանությանը, թե’ ընդդիմության և թե’ ժողովրդին”: Ընտրված ժամկետից հետո քվեարկությունն այլևս չի հետաձգվի»,- վստահեցրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Tekali Taxi