Գլխավոր / Հայաստան / Շահնազարովը Միխալկովին ֆաշիստի հետ է համեմատել

Շահնազարովը Միխալկովին ֆաշիստի հետ է համեմատել

Ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Շահնազարովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում իր գործընկեր-ռեժիսորներին, հատկապես Նիկիտա Միխալկովին և վերջերս նրա շուրջ ծավալված զրույցներին, որոնք Միխալկովի հայտարարությունների հետևանք են, պատասխանել է.

«Կինոյի աշխարհը` հավակնությունների, մեծամտության, նախանձի աշխարհ է: Կարծում եմ` շուտով այս անձնական գնահատականները, այդ թվում`Միխալկովի դեպքում, կանցնեն, իսկ ֆիլմերը կմնան»,- գրում է ուկրաիանական «Сегодня» պարբերականը:

Շահնազարովի խոսքով` եթե ֆիլմը 30-40 տարի ապրում է, ուրեմն այն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, և այն նկարահանողին պետք է գնահատել գործով, և ոչ խոսքով:

«Կնուտ Համսունը ֆաշիստ էր, եթե իհարկե կհիշեք այս նորվեգացի գրողին (նորվեգացի գրող, 1920թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր – Epress.am): Սալվադոր Դալին «ֆրանկիստ» էր: Եվ ի՞նչ: Մենք մոռացել ենք, թե նա ով էր, բայց նրա գործերը դեռ կան»,- եզրափակել է ռեժիսորը:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հանդես է եկել քաղաքական մանիֆեստով, որում համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը պետք վերջ տա լիբերալ ժաղավրդավարությանը, քանի որ երկրի ապագան լուսովորչական պահպանողականությունը պիտի ապահովի:

Tekali Taxi