Գլխավոր / Հայաստան / Հայաստանը հինգ աստղ է ստացել ՈՒԵՖԱ-ից

Հայաստանը հինգ աստղ է ստացել ՈՒԵՖԱ-ից

Հոկտեմբերի 26-ին ՈՒԵՖԱ-ի զարգացման և տեխնիկական աջակցման կոմիտեի առաջարկով, ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստի ընթացքում տեղի ունեցավ ՀՖՖ-ի «հինգ աստղ» չափանիշի պաշտոնական հաստատումը:

Հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արժանացավ «հինգ աստղ» չափանիշի` ՈՒԵՖԱ-ի Grassroots ծրագրի (մանկական և մանկապատանեկան ֆուտբոլ) խարտիայի համակարգում, ինչը վկայում է ՀՖՖ-ի` մասսայական ֆուտբոլում կատարած արդյունավետ աշխատանքների մասին, նշում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երկու տարի առաջ ՀՖՖ-ն արժանացել էր «մեկ աստղ» չափանիշի: Եվս «չորս աստղ» գնահատականի արժանանալու համար ՀՖՖ-ն փաթեթ էր ներկայացրել, որը պարունակում էր վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը մասսայական ֆուտբոլի ասպարեզում: ՈՒԵՖԱ-ին, մասնավորապես, ներկայացվել էին անցկացված բոլոր միջոցառումների ցանկը, ընթացքը և արդյունքները, ինչպես նաև մասնակիցների քանակի արձանագրված աճը:

Tekali Taxi