Գլխավոր / Армения / McKinsey & Company-ի տնօրենը քննարկումներ կանցկացնի Հայաստանում

McKinsey & Company-ի տնօրենը քննարկումներ կանցկացնի Հայաստանում

2010 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կազմակերպում է համաժողով, որին կմասնակցի «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը: Սա երկրորդ միջոցառումն է Մրցունակության համաժողովների շարքում:

Առաջին համաժողովը տեղի ունեցավ  2009-ի սեպտեմբերին և նշանավորվեց Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յուի այցով:

Այս միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի մասնավոր հատվածի, դոնոր համայնքի և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամներ` կառավարության և միջազգային գործարարության ներկայացուցիչներ:

Ընկերության տնօրեն Բարտոնը մասնակիցներին կներկայացնի համաշխարհային տնտեսության ձևավորման վրա ազդող ուժերը: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել պրն Բարտոնի հետ լայնածավալ բաց քննարկման մեջ: Այս ֆորմատը հնարավորություն կտա պրն Բարտոնին հարցնել այլ զարգացող շուկաների իր փորձի մասին և քննարկել հայկական բիզնես սեկտորի համաշխարհային ներուժը:

«McKinsey & Company» ընկերությունում իր գործունեության 24 տարիների ընթացքում Դոմինիկ Բարտոնը խորհրդատվություն է իրականացրել մի շարք ոլորտներում` ներառյալ բանկային, մանրածախ սպառման ապրանքների, բարձր տեխնոլոգիաների և ինդուստրիալ ոլորտները, բայց նրա աշխատանքների հիմնական շրջանակը ֆինանսական ոլորտի զարգացումը և բարեփոխումներն են:

Պրն. Բարտոնը «Բրուկինգս» համալսարանի խորհրդի անդամ է, նաև Հարավային Կորեայի նախագահի Ազգային ապագայի և տեսլականի Միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահն է: 2009-ին Շանհայի կառավարության կողմից նրան շնորհվել է «Մագնոլիա» ոսկե մրցանակ` քաղաքի զարգացման գործում իր անգնահատելի նվիրվածության համար: Պրն. Բարտոնի անունը նշվում է Կորպորատիվ տնօրենների ազգային ասոցիացիայի կառավարման ամենաազդեցիկ 100 անձանց և «Boardroom and Financial Centres International»-ի լավագույն 500-ի ցանկերում:

Tekali Taxi