Գլխավոր / Армения / Ռուսաստանն ամենից շատ է շահագրգռված ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ. փորձագետ

Ռուսաստանն ամենից շատ է շահագրգռված ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ. փորձագետ

Չանտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ միջնորդների փորձն ու մտադրությունները` ռուսական կողմն օբյեկտիվորեն ավելի շատ է շահագրգռված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ իր համար առանց այն էլ խնդրահարույց Կովկասյան տարածաշրջանում: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է կոնֆլիկտաբան-միջնորդների Պետերբուրգյան ակումբի նախագահ Բորիս Պոդոպրիգորը:

Նրա խոսքով` դա, սակայն, չի նշանակում, որ նոր Ռուսաստանն է պատասխանատու հետխորհրդային տարածքում առաջացած խնդիրերի համար:

«Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափը ավելի հուսադրող է, քան մյուսները: Թեև որոշակի ակնկալիքների իրականացման ժամկետներին վերաբերող շատ խիստ բնորոշումը քիչ իրական է` դժվար հաղթահարելի ցավագին թեմայի պատճառով»,- նշել է փորձագետը:

Խոսելով Կովկասում նոր քաղաքական դաշտի ստեղծման հարցում ՆԱՏՕ-ի կամ Եվրախորհրդի դերի մասին` փորձագետը տարակուսանք է հայտնել նման նախագծի իրականացման վերաբերյալ:

Tekali Taxi